երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եվրահանձնաժողովը կոչ է արել սկսելու COVID-ի դեմ 2-րդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց

Եվրահանձնաժողովը կոչ է արել սկսելու COVID-ի դեմ 2-րդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ-ի բոլոր երկրներին կոչ է արել սկսելու COVID-19-ի դեմ պատվաստանյութերի երկրորդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց: Հուլիսի 11-ին այդ մասին հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան դե Քեերսմաքերը:

«COVID-19-ով հիվանդացության նոր աճի պատճառով Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին կոչ է անում սկսելու երկրորդ խթանիչ դեղաչափով կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման արշավը 60 տարեկանից բարձր եւ ռիսկի կատեգորիային դասվող անձանց»,- հայտարարել է նա: Նա ճշտել է, որ երկրորդ խթանիչ դեղաչափը Եվրահանձնաժողովն առաջարկում է ներարկել ոչ վաղ, քան առաջինից հետո չորս ամիս անց:

Իր հերթին Եվրոպայի Հիվանդությունների կախարգելման եւ վերահսկողության կենտրոնի (ECDC) տնօրեն Անդրեա Ամոնը հայտնել է, որ ներկայումս դիտվում է «COVID-19-ի արձանագրված դեպքերի թվի աճ եւ հսպիտալացումների թվի ավելացում մի քանի երկրներում, հիմնականում օմիկրոն տարբերակի ВА. 5 շտամի հաշվին»: ՏԱՍՍ-ի գնահատումներով՝ անցած շաբաթ աշխարհում COVID-19-ով վարակման նոր դեպքերի քանակը կազմել է շուրջ 5,8 միլիոն, ինչը մոտավորապես 1 միլիոնով ավելի է քան նախորդ շաբաթվա ընթացքում: Հիվանդացության աճ է նշվել բոլոր մայր ցամաքներում, բարձրացել է նաեւ մահացության մակարդակը: ԵՄ-ում մի շարք երկրներ սկսում են վերադարձնել առանձին սանիտարական սահմանափակումներ:

 

  • Կիսվել: