ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Եվրահանձնաժողովը հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից նավթի մատակարարումների արգելափակման շուրջ

Եվրահանձնաժողովը հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից նավթի մատակարարումների արգելափակման շուրջ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից Հունգարիային և Սլովակիային ռուսական նավթի մատակարարումների արգելափակման շուրջ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։

«Եվրահանձնաժողովը հաստատում է, որ հանգել է նախնական եզրակացության ԵՄ էներգետիկ անվտանգության համար  անմիջական սպառնալիքի բացակայության վերաբերյալ, ուստի գտնում է, որ հրատապ խորհրդակցություններ անհրաժեշտ չեն», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Ույվարին նաև հիշեցրել է, որ Հունգարիան և Սլովակիան պետք է փուլ առ փուլ հրաժարվեն ռուսական նավթից։

Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան միջնորդության համար դիմել էին Եվրահանձնաժողովին, քանի որ դադարել էին Ուկրաինայից ստանալ ռուսական «Լուկօյլ» ընկերության նավթը։ 

 

  • Կիսվել: