շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Եվրահանձնաժողովը հանուն գազի ու միլիոնների աչք է փակում Ալիեւի հանցագործությունների վրա․ ադրբեջանցի բլոգեր

Եվրահանձնաժողովը հանուն գազի ու միլիոնների աչք է փակում Ալիեւի հանցագործությունների վրա․ ադրբեջանցի բլոգեր

Ադրբեջանցի քաղաքական բլոգեր, Diktator հեռուստատեսային նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն պահանջել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրաժարականը՝ Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ գազի մատակարարումների ավելացման ամոթալի գործարքի պատճառով։

«Պահանջում եմ անհապաղ պատժամիջոցներ կիրառել բռնապետ Ալիևի դեմ։ Նա մարդասպան է։ Ալիևյան ռեժիմի հետ բոլոր հարաբերությունները պետք է դադարեցվեն։ Եվրահանձնաժողովը գազի ու միլիոնների դիմաց աչք է փակել Ալիեւի հանցագործությունների վրա։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պետք է թոշակի գնա, իսկ բռնապետի հետ բարեկամությունը պետք է դադարեցվի»,- գրել է բլոգերը Twitter-ի իր միկրոբլոգում։

 

  • Կիսվել: