երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին կառաջարկի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ

Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին կառաջարկի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու՝ Բրյուսելի վճռականության մասին։ Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին համապատասխան հանձնարարական տալու որոշում կկայացնի մարտի 12-ին: Այդ մասին ֆոն դեր Լայենն ասել է Եվրախորհրդարանի նստաշրջանում իր ելույթում։

«Այսօր մենք զեկույց ենք ներկայացնում Բոսնիա և Հերցեգովինայի առաջընթացի վերաբերյալ: Խոսքը իրադարձությունների վերջին զարգացման փաստական  վերլուծության մասին է, որը շատ հստակ պատկերացում է տալիս իրադրության վերաբերյալ: Այն ժամանակվանից, երբ մենք թեկնածուի կարգավիճակ տրամադրեցինք Բոսնիա և Հերցեգովինային, այն տպավորիչ առաջընթաց է գրանցել մեր ուղղությամբ», - ԵՀ նախագահի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Ֆոն դեր Լայենը թվարկել է Բոսնիա և Հերցեգովինայի ձեռքբերումները բանակցությունների մեկնարկի համար պայմանները կատարելու  հարցում` ասելով, որ երկիրն այժմ լիովին աջակցում է ԵՄ արտաքին քաղաքականությանը և անվտանգության քաղաքականությանը, որը, նրա խոսքով, վճռական նշանակություն ունի աշխարհաքաղաքական տեսակետից դժվարին ժամանակներում:

«Իհարկե, մեր միությանն անդամակցելու համար անհրաժեշտ է հետագա առաջընթաց: Բայց երկիրը ցույց է տալիս, որ կարող է համապատասխանել անդամակցության չափանիշներին և բավարարել մեր ընտանիքի մի մասը դառնալու՝ իր քաղաքացիների ձգտումը: Այդ իսկ պատճառով մենք այսօր կորոշենք հանձնարարել (ԵՄ) Խորհրդին` սկսելու անդամակցության շուրջ բանակցությունները Բոսնիա և Հերցեգովինայի հետ», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

  • Կիսվել: