շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվրահանձնաժողովն իր աշխատակիցներին արգելել է օգտագործել TikTok հավելվածը կորպորատիվ սարքերում

Եվրահանձնաժողովն իր աշխատակիցներին արգելել է օգտագործել TikTok հավելվածը կորպորատիվ սարքերում

Կիբերանվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի կորպորատիվ վարչությունը որոշել է կասեցնել TikTok հավելվածի օգտագործումը իր կորպորատիվ սարքերում եւ բջջային սարքերի ծառայության մեջ ներառված անձնական սարքերում։

«Այս միջոցն ուղղված է Հանձնաժողովի պաշտպանությանը կիբերանվտանգության սպառնալիքներից եւ այն գործողություններից, որոնք կարող են օգտագործվել Հանձնաժողովի կորպորատիվ միջավայրի վրա կիբերհարձակման համար: Մշտական հսկողության տակ կլինի նաեւ սոցիալական ցանցերի այլ հարթակների անվտանգությունը:

Այս միջոցը համապատասխանում է կիբերանվտանգության հարցերով Հանձնաժողովի խիստ ներքին քաղաքականությանը: Այն լրացնում է Հանձնաժողովի երկարամյա խորհուրդը անձնակազմին՝ կիրառել լավագույն փորձը սոցիալական մեդիա հարթակներն օգտագործելիս եւ պահպանել կիբերտեղեկացվածության բարձր մակարդակ իրենց ամենօրյա աշխատանքում:

Հանձնաժողովը ձգտում է, որ իր աշխատակիցները հուսալիորեն պաշտպանված լինեն աճող կիբերգրոհներից եւ միջադեպերից: Ուստի մեր պարտականությունն է հնարավորինս շուտ արձագանքել հնարավոր կիբերսպառնալիքներին:

Աշխատանքի այսօրվա դադարեցումը ներկորպորատիվ որոշում է, որը խստորեն սահմանափակված է բջջային ծառայության մեջ ներառված սարքերի օգտագործմամբ»,- ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

  • Կիսվել: