Եվրաեռյակը Ժնևում կհանդիպի Իրանի ԱԳ նախարարի հետ. Euronews
Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները ուրբաթ Ժնևում կհանդիպեն իրենց իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագիրը և Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման հարցը։
Թեև ԵՄ-ն պատմականորեն կարևոր դեր է խաղացել Իրանի հետ բանակցություններում, նրա մասնակցությունը պաշտոնական բանակցություններին քիչ հավանական է թվում, գրում է Euronews-ը։
Հանդիպումից առաջ եվրոպացի նախարարները, ինչպես սպասվում է, կհանդիպեն ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասի հետ Ժնևում Գերմանիայի մշտական ներկայացուցչությունում: Այդ քայլը, ըստ լրատվականի, ընդգծում է ԵՄ-ի շարունակական ջանքերը՝ դիվանագիտության համակարգմանը և աջակցմանը, թեկուզև անուղղակի: