շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էթնիկ բնաջնջումը սկսելուց հետո Ադրբեջանը մտել է մշակութային բնաջնջման փուլ. Վալերի Բուայե

Էթնիկ բնաջնջումը սկսելուց հետո Ադրբեջանը մտել է մշակութային բնաջնջման փուլ. Վալերի Բուայե

Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն թվիթերյան էջում գրառում է կատարել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերաբերյալ, որն Ադրբեջանը հրթիռակոծել էր հոկտեմբերի 8-ին:

«Էթնիկ բնաջնջումը սկսելուց հետո Ադրբեջանը մտել է մշակութային բնաջնջման փուլ՝ հիշեցնելով մեզ պատմության մութ ժամերի մասին, ներառյալ 1915թ. Հայոց Ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը չի կարողանա ասել, որ չի իմացել այդ մասին»,- գրել է Բուայեն:

Քաղաքական գործիչը կից հրապարակել է հրթիռակոծված եկեղեցու ներսում արված լուսանկար:

  • Կիսվել: