երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Եթե ուժ չունեք երկինքը փակելու, ապա ինձ ինքնաթիռներ տվեք. Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին

Եթե ուժ չունեք երկինքը փակելու, ապա ինձ ինքնաթիռներ տվեք. Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւս մեկ անգամ արեւմտյան դաշնակիցներին դիմել է կոչով՝ ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի տարածքի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու վերաբերյալ, տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինա-ն։

Զելենսկին, մասնավորապես, խնդրել է հստակ ժամկետներ նշել, թե երբ ՆԱՏՕ-ի երկրները կարող են փակել Ուկրաինայի երկինքը։

՛՛Դեռի քանի՞ մարդ պետք է պայթի։ Քանի՞ ձեռքեր, ոտքեր, գլուխներ պետք է պոկվեն, որպեսզի դուք փակեք երկինքը: Ինչքա՞ն ժամանակ է ձեզ պետք: Ասե՛ք։ Մենք կհաշվենք եւ կսպասենք այդ պահին։ Եթե ուժ չունեք երկինքը փակելու, ապա ինձ ինքնաթիռներ տվեք՛՛,-ասել է Ուկրաինայի ղեկավարը:

  • Կիսվել: