շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եթե Ռուսաստանն ուրբաթ օրը չհամաձայնի հրադադար հաստատել, ԱՄՆ-ից շատ լուրջ հետևանքներ թող սպասի․ Թրամփ

Եթե Ռուսաստանն ուրբաթ օրը չհամաձայնի հրադադար հաստատել, ԱՄՆ-ից շատ լուրջ հետևանքներ թող սպասի․ Թրամփ

Եթե Ռուսաստանն ուրբաթ օրը չհամաձայնի հրադադար հաստատել, ԱՄՆ-ից շատ լուրջ հետևանքներ թող սպասի: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա, մասնավորապես, նշել է.  «Եթե առաջին հանդիպումը լավ անցնի, կցանկանամ՝ անմիջապես երկրորդ հանդիպում լինի Պուտինի, Զելենսկիի և իմ միջև, եթե նրանք ցանկանում են, որ ես այնտեղ լինեմ»:

Բացի դրանից՝ Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Պուտինի հետ հանդիպմանը չստանա այն պատասխանները, որոնք ուզում է, երկրորդ հանդիպում չի լինի։

Նշենք, որ այսօր CBS-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ հաջորդ շաբաթվա վերջին Թրամփի, Պուտինի և Զելենսկի եռակողմ հանդիպման համար ԱՄՆ-ն հարմար վայր է փնտրում։

  • Կիսվել: