Եթե Պուտինը ինձ զանգի, ես կպատասխանեմ, ինքս զանգելու պատճառ չունեմ․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է խոսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, եթե ՌԴ ղեկավարը նման ցանկություն հայտնի։
«Իհարկե, ես կպատասխանեմ, եթե Պուտինը զանգի», - ուրբաթ օրը France 24-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը՝ նշելով, որ պատճառ չունի անձամբ զանգելու։ Ուկրաինական հակահարձակման է դիմել։ Հուսով եմ, որ կգա Ուկրաինայի պայմանների շուրջ բանակցությունների ժամանակը։ Բայց եթե նա ինձ զանգի ինչ-որ բան առաջարկելու, այդ ժամանակ ես կպատասխանեմ, քանի որ Ֆրանսիան միշտ միջնորդ երկիր է եղել»։
Մակրոնի խոսքով՝ «այսօր երկխոսության վերսկսումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերադարձ լինի միջազգային իրավունքին, որն ապահովում է խաղաղ ապրելու հնարավորությունը»։