Եթե պատանդների ազատման բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, Գազայում մարտերը կվերսկսվեն. ՑԱԽԱԼ
Այսօր Իսրայելի զինված ուժերի գլխավոր հրամանատար Էյալ Զամիրը նախազգուշացրել է, որ եթե պատանդների ազատման շուրջ բանակցությունները չբերեն ցանկալի արդյունքի, բանակը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայում: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։
Գազայում տեղակայված զինվորների խմբին դիմելով՝ նա ասել է. «Հրադադար (այս պահին) չկա, սակայն օպերատիվ իրավիճակը փոխվել է, և քաղաքական մակարդակը ռազմական գործողությունների արդյունքում ստացված գործիքներն ու ձեռքբերումները վերածում է քաղաքական օգուտների: Եթե քաղաքական ջանքերը ձախողվեն, մենք կվերադառնանք ռազմական գործողություններին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը և Իսրայելի վարչապետը հույս էին հայտնել պատանդների շուտափույթ ազատման վերաբերյալ։


