երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Եթե մենք ստիպված լինենք ընտրել ԱՄՆ-ի և Դանիայի միջև, ապա կընտրենք Դանիան. Գրենլանդիայի վարչապետ

Եթե մենք ստիպված լինենք ընտրել ԱՄՆ-ի և Դանիայի միջև, ապա կընտրենք Դանիան. Գրենլանդիայի վարչապետ

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ ասուլիսում այսօր հայտարարել է, որ իր ժողովուրդը չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե մենք ստիպված լինենք ընտրել ԱՄՆ-ի և Դանիայի միջև, ապա մենք կընտրենք Դանիան»։

Իր հերթին Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսենն ասել է, որ հեշտ չէ դիմակայել «ամենամոտ դաշնակիցների կողմից գործադրվող բացարձակ անընդունելի ճնշմանը»։

«Անհնար է ուժով տեղաշարժել սահմանները, կամ՝ գնել մարդկանց»,-նշել է նա:

Նշենք, որ հունվարի 14-ին Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների պահանջները Դանիային պատկանող ինքնավար կղզու նկատմամբ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: