ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե դուք կոչ եք անում երկու կողմերին էլ, ապա խրախուսում եք ագրեսորին. ԱՄՆ կոնգրեսական

Եթե դուք կոչ եք անում երկու կողմերին էլ, ապա խրախուսում եք ագրեսորին. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին։

Նա, մասնավորապես, գրել է․

 

Եթե ԱՄՆ դաշնակից Թուրքիան Սիրիայից օտարերկրյա վարձկաններ է ներգրավում այս պատերազմի մեջ՝ խաղաղ բնակիչներին սպանելու համար, ապա այդ դեպքում՝ ի՞նչ դաշնակից կարող է այն լինել ՆԱՏՕ-ի եւ այլոց համար: Մենք պետք է վճռականորեն խոսենք ոչ միայն Կոնգրեսում, այլեւ պահանջենք մեր վարչախմբից՝ դադարել խոսել հավասարության սկզբունքով, դադարել կոչ անել երկու կողմերին էլ, երբ միայն մի կողմն է ագրեսորը: Երբ դուք նման հայտարարություններ եք անում, ապա դուք անում ենք ոչ այլ ինչ, քան խրախուսում եք ագրեսորին:

 

Մենք պետք է բարձրաձայնենք այս մասին: Մենք պետք է վերջ դնենք այս հակամարտությանը եւ տառապանքներին՝ հնարավորինս ճնշում գործադրելով Ադրբեջանի և նրա թուրք հովանավորների վրա։ Եվ մենք պետք է վստահ լինենք, որ Միացյալ Նահանգներն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային հիմքեր չի տա հավատալու, որ նրանք կարող են նման բռնություն գործել ու անպատիժ մնալ:

  • Կիսվել: