կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե Դոնբասում բեկում լինի, մեզ համար շատ դժվար կլինի. Զելենսկի

Եթե Դոնբասում բեկում լինի, մեզ համար շատ դժվար կլինի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին խորհուրդ է տվել չթուլանալ, քանի որ պատերազմ է ընթանում, և իրավիճակը կարող է շատ անսպասելի զարգանալ։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, գրում է glavcom.ua-ն:

«Ես կցանկանայի, որ մարդիկ հասկանային, որ պատերազմը կարող է լինել ամենուր, քանի որ եթե Դոնբասում բեկում լինի, մեզ համար շատ դժվար կլինի։ Ո՞ւր կարող են նրանք (ռուսական զորքը) գնալ հաջորդիվ: Եթե նրանք գնան մեր պետության հարավ, ապա մշտական հրթիռային հարձակումներ կլինեն Ուկրաինայի կենտրոնի, մեր բոլոր ռազմավարական ձեռնարկությունների վրա։ Այս ամենը հենց այնպես չի լինում։ Եվ ցանկացած վերադարձ (ռուսական զորքի) կարող է լինել այն տարածքները, որոնք մինչ այս օկուպացված են եղել»,- ասել է Զելենսկին։ 

  • Կիսվել: