կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Եթե Անկարան Սիրիայի մասնատման վտանգ տեսնի, անմիջապես անհրաժեշտ քայլեր կձեռնարկի. Էրդողան

Եթե Անկարան Սիրիայի մասնատման վտանգ տեսնի, անմիջապես անհրաժեշտ քայլեր կձեռնարկի. Էրդողան

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Սիրիայում զարգացումներին: Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ վճռական աջակցություն է հայտնել Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությանը: Նրա խոսքով՝ եթե Անկարան Սիրիայի մասնատման վտանգ տեսնի, անմիջապես անհրաժեշտ քայլեր կձեռնարկի։

«Եթե  պահանջվի, մենք կարող ենք մի գիշեր ուղղակի առանց նախազգուշացման հայտնվել: Ով ընտրի ահաբեկչության և բռնության ուղին, կոչնչացվի»,- հավելել է Էրդողանը։

Նա գոհունակություն է հայտնել, որ Սիրիայի նոր վարչակազմը փորձում է կառուցել նոր Սիրիա՝ հիմնված տարածքային ամբողջականության և միասնության վրա:

Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանը, տեղեկացրել, որ 2002 թվականից ի վեր ոլորտային շրջանառությունը հասել է 15,5 միլիարդ դոլարի:

«Մենք մեր ընկերների անվտանգության հովանավորն ենք, բավականաչափ ուժ ունենք՝ կանխելու Թուրքիայի դեմ ցանկացած ոտնձգություն»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ Ռեջեփ Էրդողանը հավելել է, որ  պաշտպանական արդյունաբերության զարգացման նպատակը ոչ թե պատերազմին նախապատրաստվելը, այլ խաղաղություն ապահովելն է։

  • Կիսվել: