հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե ԱՄՆ-ն թույլ տա Ռուսաստանին գրավել Ուկրաինան, ապա աշխարհը կսկսի նման պատերազմների «սեզոն»

Եթե ԱՄՆ-ն թույլ տա Ռուսաստանին գրավել Ուկրաինան, ապա աշխարհը կսկսի նման պատերազմների «սեզոն»

Եթե ԱՄՆ-ն թույլ տա Ռուսաստանին գրավել Ուկրաինան, դա կհանգեցնի նրան, որ աշխարհը կսկսի նման պատերազմների «սեզոն»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է Reuters-ը։

«Եթե մենք թույլ տանք, որ մի մեծ երկիր ծաղրի ավելի փոքրին, պարզապես ներխուժի և առանց ընդդիմության տիրի նրա տարածքին, ապա դա բաց սեզոն կնշանակի ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում», – ասել է Բլինկենը։

Պետքարտուղարը նաև հավելել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սպառնում է միջազգային համակարգի հիմնարար սկզբունքներին։ Այդ իսկ պատճառով այժմ կարևոր է դիմակայել ռուսական ագրեսիային։

 

  • Կիսվել: