երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Եթե Ադրբեջանը այս հարցում չգնա զիջումների, ԵՄ-ը պետք է ուժեղացնի իր ճնշումը Բաքվի վրա. Գերմանիայի ԱԳՆ

Եթե Ադրբեջանը այս հարցում չգնա զիջումների, ԵՄ-ը պետք է ուժեղացնի իր ճնշումը Բաքվի վրա. Գերմանիայի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարար Հայկո Մաաս։ «Եթե Ադրբեջանը այս հարցում չգնա զիջումների, ԵՄ-ը պետք է ուժեղացնի իր ճնշումը Բաքվի վրա»։

Դաշնային արտգործնախարար Հայկո Մասը Ադրբեջանին կոչ է արել համաձայնվել Հարավային Կովկասի հակամարտության տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը: «Չնայած Հայաստանն ազդարարել է հրադադարի վերաբերյալ իր սկզբունքային պատրաստակամությունը, ադրբեջանական կողմը դեռ չի տվել իր համապատասխան համաձայնությունը», նշել է ԳԴՀ ԱԳ նախարար Մասը Բունդեսթագում կառավարության հարցման ժամանակ»:

  • Կիսվել: