կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էստոնիայի վարչապետը հրաժարվել է առաջադրվել Եվրախորհրդարանում

Էստոնիայի վարչապետը հրաժարվել է առաջադրվել Եվրախորհրդարանում

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը (Բարեփոխումների կուսակցություն) հայտարարել է, որ չի ընդունի Եվրոպայի լիբերալների, դեմոկրատների և ռեֆորմիստների դաշինքի (ALDE) առաջարկը՝ դառնալ կուսակցության գլխավոր թեկնածուն Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում, հայտնում է ERR-ը։

«Ես շատ ուշադիր վերլուծել եմ այս առաջարկը, այն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Բայց ես տեղեկացրեցի ALDE-ի ղեկավարությանը այս դերը չստանձնելու իմ որոշման մասին»,- ասել է Կալլասը մամուլի ասուլիսում:

Նա իր որոշումը բացատրել է Էստոնիայի վարչապետի պաշտոնում մնալու ցանկությամբ։ «Ազնիվ չի լինի կիսատ-պռատ վազել», - ասել է նա:

Կալլասի խոսքով, այս առաջարկը ճանաչման արտահայտություն է ինչպես ամբողջ Էստոնիայի, այնպես էլ Էստոնիայի կառավարության ու իր համար։

Կալլասը խոստովանել է, որ իր մասնակցությունը ընտրություններին որպես ALDE-ի հիմնական թեկնածու, որը ներառում է համաեվրոպական բանավեճերի շարք այլ քաղաքական ուժերի առաջնորդների հետ, իրեն հնարավորություն կտա ավելի լայնորեն ներկայացնելու Էստոնիայի համար կարևոր թեմաները, սակայն, ըստ նրա. կան դա անելու այլ եղանակներ:

Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին։

  • Կիսվել: