չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էստոնիան պլանավորում է դադարեցնել ռուսաց լեզվով կրթության ֆինանսավորումը

Էստոնիան պլանավորում է դադարեցնել ռուսաց լեզվով կրթության ֆինանսավորումը

Էստոնիայի կառավարությունը մտադիր է դադարեցնել ռուսաց լեզվով կրթության ֆինանսավորումը միասնական էստոներեն կրթության անցնելիս: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից, այդ մասին հունվարի 16-ին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը:

«Իրոք, սահմանադրության մեջ գրված է. Էստոնիայի պետական ​​լեզուն էստոներենն է, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի սովորել էստոներեն: Կառավարությունը մտադիր է դադարեցնել ռուսալեզու կրթության ֆինանսավորումը և անցնել միասնական էստոնալեզու կրթության», - ասել է Կալասը՝ պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին։

Վարչապետը նշել է, որ էստոներենով միասնական կրթության անցնելու նպատակն այն է, որպեսզի Էստոնիայի բոլոր բնակիչները գտնվեն միասնական տեղեկատվական տարածությունում։

«Որպեսզի չունենանք երկու տարբեր համակարգեր, և մենք հատկապես դրա վրա ենք աշխատում: Դա մեծ խնդիր էր, և ես համաձայն եմ, որ դա հարկավոր էր անել շատ-շատ վաղուց: Լավ է ուշ, քան երբեք: Ցանկացած դեպքում մենք պետք է շարժվենք այս ուղղությամբ», - ընդգծել է Կալասը։

2022 թ. դեկտեմբերին Էստոնիայի խորհրդարանն ուղղումներ է ընդունել «Հիմնական և միջնակարգ դպրոցի մասին» օրենքում և այլ օրենքներ՝ ռուսական դպրոցներում էստոներենով ուսուցման անցնելու վերաբերյալ։

Նորացված օրենքի համաձայն՝ 2024-2025 ուսումնական տարում առաջինն էստոներենով ուսուցման կանցնեն մանկապարտեզներն ու հիմնական դպրոցների 1-4-րդ դասարանները։ Դպրոցներից կպահանջվի ապահովել էստոներենով ուսուցման անցումը 10-րդ դասարանում՝ 2030-2031 ուսումնական տարուց ոչ ուշ, 11-րդ դասարանում՝ 2031-2032 ուսումնական տարուց ոչ ուշ, իսկ 12-րդ դասարանում՝ 2032-2033 ուսումնական տարուց ոչ ուշ:

  • Կիսվել: