հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էստոնիան և ԱՄՆ-ը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր

Էստոնիան և ԱՄՆ-ը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր

Էստոնիան և Միացյալ Նահանգները ստորագրել են 2024-2028 թվականներին պաշտպանության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր, կիրակի օրը հայտնել է Էստոնիայի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը ստորագրել են Էստոնիայի պաշտպանության նախարարության փոխկանցլեր Տուուլի Դունետոնը և ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստե Վոլանդերը։

«Որպես Էստոնիայի և Միացյալ Նահանգների միջև ամուր դաշինքի հաստատում, մենք թարմացրել ենք պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, որը կենտրոնանում է Էստոնիայում ԱՄՆ ռազմական ներկայության, կիբեր պաշտպանության ոլորտում համագործակցության և զենքի համատեղ գնումների վրա՝ զարգացնելու կարողությունները»,-ասել է նա։

  • Կիսվել: