չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էսմայիլ Քաանիին սպասվում է Ղասեմ Սոլեյմանիի ճակատագիրը․ ԱՄՆ ներկայացուցիչ

Էսմայիլ Քաանիին սպասվում է Ղասեմ Սոլեյմանիի ճակատագիրը․ ԱՄՆ ներկայացուցիչ

«Ղուդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Քաանիին սպասում է իր նախորդի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ճակատագիրը, եթե նա սպանի ամերիկացիներին: Այս մասին Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:

«Նախագահ Թրամփը մի քանի տարի առաջ բացատրել է, որ ամերիկացիների կամ ԱՄՆ-ի շահերի վրա ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան, դա էլ հենց նախագահը ցուցադրել է (Սոլեյմանիի սպանության օրը)»,-հայտարարել է Հուքը:
Նա նաև շեշտել է, որ  ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Իրանի ժողովրդին, եւ ընդգծել, որ հասարակ իրանցիները տառապում են երկրում գործող ռեժիմի պատճառով:

 

  • Կիսվել: