հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն

Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն

Փարիզում պաշտոնապես մեկնարկել են XXXIII ամառային Օլիմպիական խաղերը։ Բացման մասին պաշտոնական հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված, XXXIII Օլիմպիադան ժամանակակից պատմության մեջ», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բացման արարողությունը տեղի է ունեցել Սեն գետի վրա։ Տեղի է ունեցել նաև մարզիկների շքերթ։ Սա առաջին դեպքն է, երբ խաղերը չեն մեկնարկել մարզադաշտում։ 

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 11-ին։ 

15 ռուսաստանցիներ խաղերում հանդես կգան չեզոք կարգավիճակով։ 
Նրանց կարգելվի որևէ կապ ցույց տալ իրենց երկրների հետ և մասնակցել թիմային մրցումներին։

 

  • Կիսվել: