շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես որևէ ապացույց չունեմ, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում. Գրոսսի

Ես որևէ ապացույց չունեմ, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում. Գրոսսի

Այսօր՝ երկուշաբթի, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի եռամսյա նիստից հետո հրավիրված ասուլիսում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասաց.- Ես ոչ մի ապացույց կամ տեղեկություն չունեմ, որ Իրանը միջուկային զենք է արտադրում, գրում է parstoday.ir-ը:

Իրան մեկնելու և այս երկրի պաշտոնյաների հետ զրուցելու հույս հայտնելով, Գրոսսին հավելել է.- Իրանը միակ երկիրն է, որը չունի միջուկային զենք, հարստացնում է ուրանը մինչև 60 տոկոս և ունի 60 տոկոս հարստացված ուրանի պաշար։ Իհարկե, ինչպես իրենք են ասում, NPT-ի (Միջուկային զենքի չտարածման պայմանագիր) համաձայն՝ իրենք դրա իրավունքն ունեն, բայց նրանց գործունեության համար պետք է լինի տեսչական համակարգ։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ասել է․- Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք միջուկային առաջընթացի մասին Իրանի պաշտոնյաների հայտարարություններին, հատկապես այն, ինչ ասում են պետական ​​պաշտոնյաները։

 

  • Կիսվել: