շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես մեր զինված ուժերի զինվորներին Ուկրաինա չեմ ուղարկի․ Շոլց

Ես մեր զինված ուժերի զինվորներին Ուկրաինա չեմ ուղարկի․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է իր ղեկավարած կառավարության կատեգորիկ մերժումը գերմանացի զինվորականներ ուղարկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է dw.com-ը:

«Որպես Գերմանիայի դաշնային կանցլեր՝ ես մեր զինված ուժերի զինվորներին Ուկրաինա չեմ ուղարկի», - ասել է Շոլցը չորեքշաբթի՝ փետրվարի 28-ի երեկոյան հրապարակված տեսաուղերձում։

«ՆԱՏՕ-ն այս պատերազմի կողմերից մեկը չէ և չի լինի»,- նշել է Շոլցը՝ նշելով, որ չի ցանկանում, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ «վերածվի պատերազմի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև»։

Նա հավելել է, որ Բեռլինի դիրքորոշումն այս հարցում ճիշտ նույնն է, ինչ իր դաշնակիցներինը։

«Իսկ սա նշանակում է՝ Գերմանիան չի մասնակցի պատերազմին», – ընդգծել է Օլաֆ Շոլցը:

Եվրոպան այժմ քննարկում է, թե ինչ կարելի է անել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին հակազդելու համար:  Գերմանիան իր գործընկերների ու դաշնակիցների հետ միասին կավելացնի աջակցությունը Կիևին։

«Այս պահին ուկրաինական խիզախ բանակը զինամթերքի և զենքի ամենամեծ կարիքն ունի, հատկապես հակաօդային պաշտպանության համար», - ասել է Շոլցը:

Արևմտյան երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության շուրջ քննարկումները եվրոպական երկրներում աառաջացել են այս թեմայով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեղ հայտարարությունից հետո։

«Այսօր կոնսենսուս չկա ցամաքային զորքեր պաշտոնապես Ուկրաինա ուղարկելու հարցում, բայց ոչինչ չի կարելի բացառել իրադարձությունների դինամիկ զարգացման համատեքստում», - ասել է նա Փարիզում Ուկրաինային օգնության հարցով գագաթնաժողովից հետո, որը տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 26-ին:

  • Կիսվել: