Ես գիտեմ, թե ինչ է ուզում Զելենսկին. նա կցանկանար ունենալ Tomahawk. Թրամփ
Պուտինը պետք է մեկ շաբաթում հաղթեր այս պատերազմում. հիմա արդեն պատերազմի չորրորդ տարին է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ Թրամփի՝ Պուտինը պարզապես չի ուզում վերջ տալ այս հակամարտությանը, ուստի ինքը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Ուկրաինային նոր զենք փոխանցելու համար։
«Ես գիտեմ, թե ինչ է ուզում Զելենսկին. նրան զենք է պետք, նա կցանկանար ունենալ Tomahawk։ Մենք ունենք բազմաթիվ Tomahawk-եր»,-ասել է Թրամփը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ինքը դեռ լավ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։


