հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի կառչում իր աթոռից և կարծում է, որ պետությունը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման, այդ թվում՝ ընտրությունների անցկացմանը, եթե անվտանգության իրավիճակը թույլ տա։

Նա այս հայտարարությունն արել է լրագրողների հարցերին պատասխանելիս։

 

Զելենսկին հաստատել է, որ ընտրությունների անցկացման հնարավորության մասին ազդանշաններ են ստացվել Միացյալ Նահանգներից՝ նախագահական մակարդակով։ Սակայն նա հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք նմանատիպ ազդանշաններ ստացվե՞լ են նաև Ռուսաստանից։

«Ամենակարևորն այն է, որ ես չեմ կառչում իմ աթոռից։ Ես կարծում եմ, որ Ուկրաինան պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման», - ընդգծել է նախագահը։

Նա նշել է, որ խնդրել է միջազգային գործընկերներին՝ օգնել ապահովել անվտանգության պայմանները ընտրությունների դեպքում։ Զելենսկին նաև հանձնարարել է խորհրդարանի անդամներին մշակել ընտրական գործընթացի կազմակերպման հնարավոր մեխանիզմներ, եթե իրավիճակը թույլ տա դրանք անցկացնել։

Ըստ նրա՝ համապատասխան տարբերակները պետք է պատրաստվեն հնարավորինս շուտ, որպեսզի պետությունը հստակ պատկերացում ունենա իր գործողությունների մասին, եթե նման որոշում կայացվի։

  • Կիսվել: