երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ես ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ. Զելենսկի

Ես ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ. Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վստահ չէ՝ արդյոք կառաջադրի իր թեկնածությունը Ուկրաինայում հնարավոր ապագա ընտրություններում, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի ընտրություններ անցկացնել միայն հակամարտության ավարտից հետո: Axios պորտալին տված փետրվարյան հարցազրույցում Զելենսկին նշել էր, որ Ուկրաինայում հնարավոր է նախագահական ընտրությունների անցկացումը հակամարտության ավարտի մասին համաձայնագրի շուրջ հանրաքվեի հետ միաժամանակ: Միևնույն ժամանակ, նա թույլ էր տվել, որ կարող է դառնալ թեկնածու, եթե քվեարկությունն անցկացվի հնարավոր հրադադարի պայմաններում:

«Եվ ես ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ»,- հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով պարբերականի հարցին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտության մասին 2025 թվականի դեկտեմբերին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով նախկինում Զելենսկուն անվանել էր դիկտատոր՝ առանց ընտրությունների և նշել, որ նրա վարկանիշն իջել է մինչև 4%: Զելենսկին, որի լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին, հայտնել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել, սակայն ԱՄՆ-ից և եվրոպական դաշնակիցներից պահանջել է ապահովել դրանց անցկացման անվտանգությունը: 

  • Կիսվել: