շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Երուսաղեմի ավտոկայանում միմյանց հաջորդել է երկու պայթյուն․ տեսանյութ

Երուսաղեմի ավտոկայանում միմյանց հաջորդել է երկու պայթյուն․ տեսանյութ

Երուսաղեմի ավտոկայանում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո հաղորդվել է մոտակայքում գտնվող ավտոբուսի պայթյունի մասին, հայտնում է Jerusalem Post-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Երուսաղեմի կենտրոնական ավտոկայանի մոտ, հաղորդվում է մեծ թվով զոհերի մասին։ Բժիշկները հայտնել են առնվազն յոթ զոհի մասին:

«Առաջին պայթյունից կարճ ժամանակ անց երկրորդ պայթյուն է գրանցվել մոտակայքում գտնվող ավտոբուսում»,- ասվում է հրատարակության մեջ։

Ինչպես նշվում է, երկրորդ պայթյունի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։

Իսրայելի ոստիկանությունը դիտարկում է Երուսաղեմում տեղի ունեցած պայթյունից հետո տեղի ունեցած ահաբեկչության վարկածը` հայատնելով, որ պայթյունը, հավանաբար, տեղի է ունեցել ավտոբուսներից մեկի մոտ պայուսակի մեջ տեղադրված ռումբի պատճառով։

  • Կիսվել: