հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երուսաղեմում անհայտ անձը կրակել է մարդկանց տեղափոխող ավտոմեքենայի վրա

Երուսաղեմում անհայտ անձը կրակել է մարդկանց տեղափոխող ավտոմեքենայի վրա

Երկու մարդ է վիրավորվել Երուսաղեմում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին գրում է Jerusalem Post պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ վիրավորները ծայրահեղական օրթոդոքսներ են։
Հրաձգությունը տեղի է ունեցել սահմանապահ ոստիկանության բազայի մոտ։ Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ անհայտ անձը կրակել է մարդկանց տեղափոխող ավտոմեքենայի վրա։ Անհետաձգելի բուժօգնության կազմակերպության տվյալներով՝ երկու մարդ միջին ծանրության վնասվածքներ են ստացել։ Նրանց տեղում շտապ օգնություն է ցուցաբերվել, ավելի ուշ նրանք հոսպիտալացվել են։
Հրաձիգը դեռ ազատության մեջ է, անվտանգության ուժերը փնտրում են կասկածյալին։

  • Կիսվել: