երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Երկու այլընտրանքն էլ այժմ քննարկման փուլում է». Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ Հայաստանով անցնող երթուղու մասին

«Երկու այլընտրանքն էլ այժմ քննարկման փուլում է». Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ Հայաստանով անցնող երթուղու մասին

Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին և Թուրքիային կապող տրանսպորտային հանգույցի մասին։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ թուրք նախարարը ընդգծել է, որ երթուղու երկու այլընտրանք կա․

«Դուք գիտեք, թե ինչպես են աշխատանքներ տարվում Հայաստանով անցնող այս երթուղով։ Սա 43 կմ երկարությամբ երթուղի է։ Եթե հայկական կողմում խնդիր կա, Ադրբեջանը Իրանի տարածքով միջանցք անցնելու հնարավորության վերաբերյալ շփումներ ունի նաև Իրանի հետ: Հետևաբար, կա երկու այլընտրանք, և այդ երկու այլընտրանքն էլ այժմ քննարկման փուլում են»,- ասել է նախարարը։

Ուրալօղլուն նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր հատվածի շինարարական աշխատանքները․ 

«Այս պահին ադրբեջանական կողմը շարունակում է շինարարությունը։ Նախիջևանի և մեր հատվածի համար մրցույթ է հայտարարված։ Կվերականգնվի կամ կվերակառուցվի 106 կմ երկարությամբ ճանապարհը»,- ասել է նախարարը:

  • Կիսվել: