շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշոր ռազմական հակամարտության հեռանկարն ավելի մոտ է, քան երբևէ․ Տուսկ

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշոր ռազմական հակամարտության հեռանկարն ավելի մոտ է, քան երբևէ․ Տուսկ

Լայնածավալ ռազմական հակամարտության հեռանկարն ավելի մոտ է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր որևէ պահի, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ մեկնաբանելով երկրի օդային տարածքի խախտումը, հաղորդում է The Guardian-ը։

Նրա խոսքով, անցյալ գիշեր տեղի ունեցած խախտումները «անվտանգության ավելի լայն պատկերի միայն մի մասն են, քանի որ Ռուսաստանը և Բելառուսը մտադիր են այս շաբաթվա վերջին ագրեսիվ զորավարժություններ անցկացնել»։

«Չկա որևէ պատճառ ասելու, որ մենք պատերազմական վիճակում ենք... բայց ներկայիս իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան նախորդ բոլոր իրավիճակները», - ասել է Լեհաստանի վարչապետը։

Դոնալդ Տուսկի խոսքով՝ «ՆԱՏՕ-ի անդամների առաջին ազդանշանները վկայում են իրավիճակի լրջության և այս համատեքստում Ուկրաինային շարունակաբար աջակցելու կարևորության ըմբռնման մասին»։

Նա ընդգծել է Լեհաստանի աջակցությունը Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում՝ նշելով, որ սա նաև հիմնարար նշանակություն ունի Լեհաստանի անվտանգության համար։

  • Կիսվել: