շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երկրաշարժ՝ Վրաստանի արևելքում

Երկրաշարժ՝ Վրաստանի արևելքում

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է երկրի արևելյան շրջանում՝ Կախեթի մարզում, տեղեկացնում է Նովոստի Գռուզիան:

նշվում է, որ Սեյսմոլոգիական վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ 3.2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12:47-ին (համընկնում է երևանյան ժամանակի հետ):
 
Ցնցումների օջախը տեղակայված է եղել 16 կմ խորությամբ Զեմո Խալացանի գյուղում՝ Դեդոփլիսծղարո քաղաքից դեպի հարավ-արևելք:
 
 

  • Կիսվել: