շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր

Երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր

Ինդոնեզիայի կենտրոնական հատվածում գտնվող Ճավա կղզու ափամերձ հատվածում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով կա վեց զոհ, հայտնել են տեղի իշխանությունները, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ավերվել են մի շարք տներ: Ինչպես ասել է երկրի Օդերութաբանության ազգային վարչության ցունամիների և երկրաշարժերի գծով բաժնի ղեկավարը՝ երկրաշարժը, որը տեղի է ունեցել ջրի տակ, չի հանգեցրել ցունամիի առաջացման: Ցնցումները զգացվել են զբոսաշրջիկների շրջանում հայտնի Բալի կղզում:

Հաղորդվումէ  նաև, որ վեց մարդ մահացել է, մեկը լուրջ վնասվածքներ է ստացել: Արևելյան Ճավա նահանգի մի քանի գյուղեր տարհանվել են:

Երկրաշարժի ուգնությունը կազմել է 6 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է Մալանգ քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք:

 

  • Կիսվել: