չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երևանում ադրբեջանական դրոշն այրելու փաստով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել

Երևանում ադրբեջանական դրոշն այրելու փաստով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել

Երևանում Ադրբեջանի դրոշն այրելու փաստով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ ազգային ատելություն և թշնամանք հրահրելու և Ադրբեջանի պետական դրոշն անարգելու հոդվածներով։

Գլխավոր դատախազությունից APA գործակալությանն ասել են, որ այդ արարքը կատարած Արամ Նիկոլյանին ազգային և միջազգային դատական պատասխանատվության ենթարկելու համար դիմումներ են ուղարկվելու արտասահմանյան երկրներին և համապատասխան մարմիներին ու միջազգային կազմակերպություններին։

Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Հայաստանին, այդ թվում՝ որ Հայաստանն ապահովի միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի իր պարտավորությունների կատարումը։

  • Կիսվել: