երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը կքննարկվի Թուրքիայի Անվտանգության խորհրդում

Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը կքննարկվի Թուրքիայի Անվտանգության խորհրդում

Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվելու է Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, հաղորդում Է TRT Haber-ը:
 
Ի թիվս այլ հարցերի, մասնակիցները կքննարկեն Ուկրաինայում, Իրանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հունաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր:
 
Ընդ որում, հանդիպման հիմնական հարցը կդառնա Սիրիայում և Իրաքում քրդական ջոկատների կամ «ահաբեկչության դեմ պայքարը» և Իրաքի հետ սահմանին «անվտանգության միջանցքի» ստեղծումը:
 
Ազգային անվտանգության խորհուրդն այս տարի երրորդ անգամ նիստ կանցկացնի:

  • Կիսվել: