կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Երեխաների նկատմամբ Կիևի հանցագործությունների մասշտաբները կգերազանցեն Էփշթեյնինը․ Զախարովա

Երեխաների նկատմամբ Կիևի հանցագործությունների մասշտաբները կգերազանցեն Էփշթեյնինը․ Զախարովա

Համաշխարհային սկանդալի մասշտաբները կգերազանցեն Էփշթեյնի հանցագործությունը, երբ հրապարակվեն երեխաների նկատմամբ կիևյան ռեժիմի իրականացրած հանցագործությունների վերաբերյալ տվյալները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

«Զելենսկին ստորագրել է դեռևս փետրվարի 10-ին Գերագույն ռադայի կողմից ընդունված օրենքը, որը թույլ է տալիս անչափահասների հարկադիր տարհանումն ակտիվ մարտական և հնարավոր ռազմական գործողությունների վայրերից առանց ծնողների համաձայնության։ Ես պատկերացնում եմ այն համաշխարհային սկանդալի մասշտաբները, որը, անշուշտ, կգերազանցի այդ ամբողջ էփշթեյնյան ժառանգությունը, երբ հրապարակվեն տվյալներն այն մասին, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Զախարովան։

  • Կիսվել: