ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեխան մնացել է առևտրի կենտրոնի պահատուփերից մեկում

Երեխան մնացել է առևտրի կենտրոնի պահատուփերից մեկում

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչիյ Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են առտրի կենտրոնի աշխատակիցները փորձում գտնել ճիշտ բանալին, որը կբացի այն պահատուփը, որտեղից լսվում էին երեխայի ձայները, սակայն նրանց չի հաջողվում բանալիով բացել դուռը:

Օգնության է հասնում կենտրոնի այցելուներից մեկը, որը, կոտրելով փականը, բացում է դուռը:

Պահատուփից մոտ 10 տարեկան տղա է դուրս գալիս: Աղբյուրը չի հաղորդում, թե ինչքան ժամանակ է նա մնացել տուփում փակված: Աշխատակիցների խոսակցությունից կարելի է ենթադրել, որ տղան նրանց աշխատակցուհիներից մեկի որդին է: Նշվում է, որ տղան ինքնուրույն է այնտեղ մտել:

  • Կիսվել: