երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 5-ամյա տղա երեխայի դի

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 5-ամյա տղա երեխայի դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:55-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխայի դի:

Պարզվել է, որ ըստ շտապ օգնության և ծնողների խոսքերի՝ դիմելուց մոտ մեկ ժամ առաջ երեխան Նուբարաշենի տարածքում նստել է կայանված բեռնատարի ղեկին և խաղացել կայանված ավտոմեքենայով։ Հետո ինքնուրույն իջել է բեռնատարից, որը ինքնաշարժվել է` գցելով երեխային անիվների տակ։

Հայրը, նկատելով կատարվածը, երեխային իրենց մեքենայով բերել է իրենց տուն՝ Ազատամարտիկների փողոց։ Հասնելով տուն՝ նկատել են որ երեխահի գլխին առկա են մեծ վերքեր և գանգի դեֆորմացիա, ինչպես նաև գիտակցության կորուստ։ Այդ պահին դիմել են շտապ բուժօգնությանը, որը երեխային տեղափոխել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։

 

Այս պահին երեխայի ծնողի հետ զրուցում են Ոստիկանության աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե որտե՞ղ է երեխան վնասվածքներ ստացել:

 

Աղբյուրի տեղեկություններով, մահացածը 5-ամյա Ա. Ա.-ն է:

  • Կիսվել: