ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գեղարքունիքում  Nissan Tiida-ն  բախվել է ձիուն. Վիրավոր 3 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է

Գեղարքունիքում Nissan Tiida-ն բախվել է ձիուն. Վիրավոր 3 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Շիրազ Հ-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 42 կմ հատվածում բախվել է ձիուն, այնուհետև արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Շիրազ Հ-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Լաուրա Գ-ն, 17-ամյա Վլադիմիր Գ-ն, 16-ամյա Մերի Գ-ն, 8-ամյա Վարդուհի Գ-ն և ՌԴ քաղաքացի՝ 24-ամյա Արտակ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, որոնք Սևանի բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

  • Կիսվել: