կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Էրդողանը զանգահարել է Թրամփին

Էրդողանը զանգահարել է Թրամփին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։

«Նախագահ Էրդողանը ևս մեկ անգամ դատապարտել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը՝  շուտափույթ ապաքինումը մաղթելով», - ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Էրդողանը մահափորձը որակել է որպես «հարձակում ժողովրդավարության վրա» և նշել, որ «ստոր հարձակումից հետո Թրամփի խիզախ պահվածքն ամրապնդել է ժողովրդավարությունը և վկայում է նրա հանդեպ ամերիկացի ժողովրդի վստահության մասին»։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թրամփն ուժեղ առաջնորդություն է դրսևորել բևեռացումը և լարվածությունը նվազեցնելու համար, և շնորհավորել է նրան որպես ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածուի պաշտոնապես առաջադրվելու կապակցությամբ», - ասվում է հաղորդագրությունում:

Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունները օգուտ կբերեն ամերիկացի ժողովրդին և Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին։

  • Կիսվել: