Էրդողանը ստորագրել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։
Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի վարչակազմը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրինության սոցիալական ցանցի էջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է. «2023 թվականի հոկտեմբերի 23-ին Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունը ստորագրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից և ներկայացվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին»։