շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև հռետորաբանությունը հիմնականում դեկլարատիվ բնույթ է կրում և չի արտացոլում առաջնորդների իրական մտադրությունները:

«Նեթանյահուի և Էրդողանի հռետորաբանությունն ուղղակի խլացուցիչ է։ Դրանք ընդամենը դատարկ խոսքեր են»,-նշել Է Բարաքը։

Նրա խոսքով՝ առաջնորդներից ոչ մեկը չի ձգտում ընդլայնել իր երկրների պատմական սահմանները։ «ԱՄՆ-ն կարծում է, որ նա [Էրդողանը] շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով։ Ստամբուլի եւ Անկարայի մասին հոգալը բավական է, դա արդեն բավական բարդ է»,-ընդգծել է դեսպանը։

Բարաքը եզրակացրել է, որ նման հռետորաբանությունն ավելի շատ քաղաքական և դեկլարատիվ բնույթ է կրում և ժամանակի ընթացքում կվերանա:

«Ես կարծում եմ, որ դա հռետորաբանությունից և

  • Կիսվել: