հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Էրդողանը փոխել է առողջապահության և քաղաքաշինության նախարարներին

Էրդողանը փոխել է առողջապահության և քաղաքաշինության նախարարներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագրեր է ստորագրել երկու նախարարների փոփոխելու մասին:

Կառավարության պաշտոնական Resmi gazete թերթում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ֆահրեթին Քոջայի փոխարեն երկրի առողջապահության նախարարության ղեկավար է նշանակվել Քեմալ Մեմիշօղլուն։

Մեհմեդ Օզհասեքիի փոխարեն Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար է դարձել Մուրադ Քուրումը, որը արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 2018-2023 թվականներին։

  • Կիսվել: