երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրդողանը կոչ է արել վերանայել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը

Էրդողանը կոչ է արել վերանայել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը

Համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը պետք է վերանայվի. աշխարհում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամից բացի ուրիշ երկրներ էլ կան: Այս մասին Աստանայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նա հավելել է, որ Ուկրաինայում արդար խաղաղություն կարող է հաստատվել միայն դիվանագիտության միջոցով։

Էրդողանի խոսքով՝ Անկարան ցանկանում է, որ հնարավորինս արագ դադարեցվի արյունահեղությունը, և վերացվեն ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքները:

  • Կիսվել: