երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրդողանը կմասնակցի «Ապագայի կառավարությունների ձևավորում» խորագրով գագաթնաժողովին

Էրդողանը կմասնակցի «Ապագայի կառավարությունների ձևավորում» խորագրով գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 12-13 կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), իսկ փետրվարի 14-ին՝ Եգիպտոս։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի կենտրոնը։

Նշվում է նաև, որ Էրդողանը փետրվարի 13-ին, որպես պատվավոր հյուր, Դուբայում կմասնակցի «Ապագայի կառավարությունների ձևավարում» խորագրով գագաթնաժողովին։

Թուրքիայի նախագահը կհանդիպի ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա մասնակից երկրների նախագահների հետ։

Իսկ Եգիպտոս կատարելիք այցի վերաբերյալ նշվում է, որ ուշադրության կենտրոնում են լինելու Թուրքիայի և  Եգիպտոսի միջև հարաբերությունների բարելավման ու բարձր մակարդակի երկկողմ համագործակցության մեխանիզմների աշխուժացման համար ձեռնարկվելիք քայլերը։

Հանդիպման ընթացքում բացի երկկողմ հարաբերություններից, կքննարկվեն նաև գլոբալ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իսրայելի հարձակումները Գազայի և Պաղեստինի վրա։

  • Կիսվել: