հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էրդողանը կարծում է, որ «21-րդ դարը Թուրքիայի դար կլինի»

Էրդողանը կարծում է, որ «21-րդ դարը Թուրքիայի դար կլինի»

«Վերջին քայլերը, որ նախաձեռնել են թյուրքական աշխարհի ընդհանուր պատմություն, մշակութային արմատներ եւ արյունակցական կապեր ունեցող երկրները, օգնում են էլ ավելի ամրապնդել թյուրք ժողովուրդների հարաբերությունները, որոնց համագործակցությունը հետք կթողնի 21-րդ դարում»։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ իրենք աշխատում են «այլ տեսակի» կառույց ստեղծելու ուղղությամբ, գրում է Sabah-ը։

«Դեռ 2013-ին ես ասել էի, որ 21-րդ դարը Թուրքիայի դար է լինելու»,- ասել է Էրդողանը` նշելով, թե նկատի է ունեցել, որ նույնը կլինի աշխարհի թյուրք ժողովուրդների հետ։

Հայտարարելով, որ թյուրքական առաջնորդները Թուրքիայի հետ այլ հաղորդակցական կապ ունեն՝ Էրդողանն ասել է, որ դա նրանց համար տնտեսական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու եւ առեւտուրը մեծացնելու ճանապարհ կբացի։ Միեւնույն ժամանակ, անդրադառնալով Թյուրքական խորհուրդը Թյուրքալեզու պետությունների կազմակերպություն անվանափոխելուն, Էրդողանն ասել է, որ առաջնորդների մեծ մասը ողջունել է դա, բայց ոմանց կարող է վանել նոր նախաձեռնությունը։ Միաժամանակ նա նշել է, որ չի կարծում, թե Ռուսաստանը դժգոհ է սրանից։

  • Կիսվել: