ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էրդողանը հրաման է տվել Սիրիայում և Իրաքում գործողության մասին G20-ի գագաթնաժողովից հետո

Էրդողանը հրաման է տվել Սիրիայում և Իրաքում գործողության մասին G20-ի գագաթնաժողովից հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի գագաթնաժողովից վերադառնալուն պես հրաման է տվել Իրաքում և Սիրիայում գործողություն իրականացնել։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։

Թուրքական ալիքը ցուցադրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ Էրդողանի հանդիպման կադրերը։ Նա նախագահին զեկուցել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, որից հետո նրան ներկայացրել մի փաստաթուղթ, որը Էրդողանը ստորագրել է։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողության ընթացքում ոչնչացվել են քրդական զինված կազմավորումների քարանձավները, թունելներն ու պահեստները:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար կասկածվող անձը ձերբակալվել է, նա խոստովանել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապերը։ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն կասկած է հայտնել, որ ահաբեկչության կատարման ցուցումը ստացվել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, իսկ կատարողն Աֆրին քաղաքով անցել է թուրքական տարածք: Սոյլուն երկուշաբթի հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները չեն ընդունում ահաբեկչության կապակցությամբ ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները: Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է, նա խոստովանել է, որ կապեր ունի ՔԱԿ-ի հետ։

  • Կիսվել: