չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի տեղական ավտոմեքենայի՝ «Թոգգի» զանգվածային արտադրության մեկնարկի կապակցությամբ և նշել, որ դա թուրքական արդյունաբերության նոր հաջողությունն է։

Еrmenihaber-ի փոխանցմամբ՝ Նրանք բանակցել են Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին Սոչիում անցկացրած եռակողմ հանդիպման և ստորագրված համատեղ հայտարարության շուրջ։

Մտքեր են փոխանակվել Թուրքիայի և Ադրբեջանի փոխհարաբերությունների տարբեր ուղղությունների վերաբերյալ։

  • Կիսվել: