ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էրդողանը հայտնել է թուրքական անօդաչու կործանիչի արտադրության մեկնարկի ժամկետները

Էրդողանը հայտնել է թուրքական անօդաչու կործանիչի արտադրության մեկնարկի ժամկետները

Թուրքական Bayraktar Kızılelma անօդաչու կործանիչի արտադրությունը կմեկնարկի 2023 թվականի վերջին։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
 
«Հայրենական Kızılelma անօդաչու կործանիչի սերիական արտադրությունը կմեկնարկի 2023 թվականի վերջին», - Թուրքիայի առաջնորդի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
 
Bayraktar Kızılelma անօդաչու թռչող սարքն առաջին անգամ ներկայացվել է Թուրքիայի Սամսուն քաղաքում այս տարվա օգոստոսին անցկացված Teknofest Karadeniz ավիատիեզերական փառատոնի շրջանակում։

  • Կիսվել: