հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է Գազայում հակամարտության կարգավորման միջնորդ լինել

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է Գազայում հակամարտության կարգավորման միջնորդ լինել

Թուրքիան պատրաստ է հանդես գալ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության կարգավորման միջնորդի դերում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դուբայում, Համաշխարհային կառավարական գագաթաժողովում։

«Իսրայելը, եթե իսկապես ցանկանում է ամուր խաղաղություն, պետք է հրաժարվի ծավալապաշտական քաղաքականությունից։ [Պաղեստինյան խնդրի] լուծմանն ուղղված ցանկացած քայլ, որը կկատարվի առանց Պաղեստինի պետության ստեղծման, լիարժեք չի լինի։ Մեր տարածաշրջանում խաղաղության եւ հանգստության տանող ճանապարհը  անցնում է  անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջով 1967թ. սահմաններում, Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Մենք պատրաստ ենք վերցնել այդ գործընթացի միջնորդի եւ երաշխավորի պատասխանատվությունը։ Մենք երբեք չենք թողնի մեր պաղեստինցի եղբայրներին եւ քույրերին»,- ասել է Էրդողանը։ 

  • Կիսվել: